211652_close_icon
views-count947 դիտում article-date 14:27 12-05-2020

Հունվարին հայտարարվեց, որ աշխատավարձը 30 տոկոս բարձրացրել է, բայց մեզ 20 տոկոս են բարձր տվել, մեր հասանելիքը չեն տվել, ուր մնաց՝ հիմա պարգևավճար ստանանք. Շտապօգնության բուժքույր. tert.am

Սկզբում նշեմ, որ հունվարից աշխատավարձերի բարձրացում եղավ, ու միշտ թե՛ նախարարը, թե՛ վարչապետը բարձրաձայնում էին, որ 30 տոկոս աշխատավարձ են բարձրացրել բուժաշխատողին, բայց մենք այդ 30 տոկոսը չենք տեսել, մեզ 20 տոկոս են ներկայարցել, ուրիշ բարձրացում չկա: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2020/05/12/Hakobyan-anahit/3287117?fbclid=IwAR3D2ZBYozKCpSb_Ui3kxKKS3u_0EEJoW7pL0fLjGjf28AIjB-SdvIQkR4c]tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց Մարալիկի շտապօգնության հերթապահ բուժքույր Անահիտ Հակոբյանը: Հիշեցնենք, որ Մարալիկի հիվանդանոցի աշխատողները բողոքի ակցիա են անում ինքնամեկուսացման պատճառով իրենց անաշխատունակության թերթիկով 20 տոկոս պակաս աշխատավարձ վճարելու համար: «Ես չգիտեմ, թե այդ տասը տոկոսն ուր է գնացել, դա երևի տնօրենը գիտի, որովհետև միշտ շեշտվել է, որ 30 տոկոսն է աշխատավարձի բարձրացումը: Եթե մեզ նույնիսկ մեր հասանելիք 30 տոկոսը չեն տվել, 20 տոկոս են տվել, հիմա ի՞նչ պարգևավճար ստանալու մասին խոսենք»,- նշեց նա: Անահիտ Հակոբյանը շտապօգնության աշխատողներին համեմատեց կույրաղիքի հետ և նշեց, որ իրենց ուշադրություն դարձնող չկա: «Միշտ առաջին գիծ մենք ենք եղել, այն ժամանակ դեռ այս արտակարգ իրավիճակն ու զգոնությունը չկար, մենք առանց որևէ պաշտպանիչ միջոցների աշխատում էինք: Ես գիտեմ 4 ժամ հետո պետք է դիմակը գցել, բայց ես մի դիմակով անընդհատ կանչերի եմ եղել՝ չիմանալով ուր ենք գնում, ինչ հիվանդի հետ գործ ունեք, անկախ նրանից ջերմո՞ղ է, թե ոչ»,- նշեց նա: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2020/05/12/Hakobyan-anahit/3287117?fbclid=IwAR3D2ZBYozKCpSb_Ui3kxKKS3u_0EEJoW7pL0fLjGjf28AIjB-SdvIQkR4c]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր