Արտասահմանյան ներդրումները լքում են Ռուսաստանը. կապիտալի արտահոսքը ռեկորդի է հասել
Արտասահմանյան ներդրողները դուրս են բերում միջոցները ռուսական ընկերությունների արժեթղթերից: Այս միտումն արդեն 4 ամիս է, ինչ ընթանում է: Գումարները գերազանցել են 1.6մլրդ դոլարը. սա ամենաբարձր ցուցանիշն է վերջին երեք տարվա ընթացքում, գրում է «Կոմերսանտ» թերթը:
Փորձագետները կապիտալի ռեկորդային արտահոսքի մի քանի պատճառ են նշում: Հիմնականները.
[b]*[/b] Ռուսաստանի և ԱՄՆ չկայացած մերձեցումը;
[b]*[/b] նավթի գների անկումը;
[b]*[/b] խոշորագույն ռուսական «Սիստեմա» և «Ռոսնեֆտ» ընկերությունների միջև կոնֆլիկտը:
Ռուսատսանի և ԱՄՆ միջև լարված հարաբերությունների պահպանումը նշանակում է ամերիկյան տնտեսական պատժամիջոցների շարունակում և խստացում: Դրանք կարող են վերաբերել ցանկացած ընկերության, որն աշխատում է ռուսական շուկայում:
Նավթի գների անկումը շարունակվում է՝ չնայած նավթաարդյունահանող երկրների միջև արդյունահանման սահմանափակման մասին համաձայնությանը: Նավթն ու գազը ռուսական բյուջեն լցնող գլխավոր աղբյուրներն են:
«Սիստեմայի» և «Ռոսնեֆտի» միջև կոնֆլիկտը ներդրողներին ի ցույց է դրել ռուսական դատական համակարգի թուլությունը, որտեղ որոշումները կայացվում են՝ ելնելով քաղաքական կոնյունկտուրայից:
Համեմատության համար. մինչ ռուսական շուկան ներդրողների համար կորցնում է իր գրավչությունը, մյուս զարգացող շուկաներն աճում են: Վերջին 4 ամսվա ընթացքում առաջատարներն են Հնդկաստանը (2,6մլրդ դոլար) և Բրազիլիան (1մլրդ):
[url=https://jam-news.net/?p=47608&lang=hy] JAMnews[/url]