13825 դիտում
15:12 03-07-2017
Վանաձորում վերաօծվել է ուխտավորների սիրված սրբատեղի Կամկատար մատուռը
Հուլիսի 2-ին, ձեռամբ Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի, տեղի ունեցավ Վանաձորի հավատավոր ժողովրդի և ուխտավորների սիրելի սրբավայրի՝ Կամկատար մատուռի վերաօծման արարողությունը:
Մատուռի կառուցման շրջանը, ըստ որոշ աղբյուրների նշվում է միջնադարը, սակայն ըստ մատուռի հարավային պատի հայերեն և ռուսերեն արձանագրությունների՝ այն կառուցվել է 1841 թվականին: Հետաքրքիր ավանդազրույցներ են հյուսված մատուռի կառուցման և նրա անվան պատմության շուրջ, հատկանշական է սակայն հենց մատուռի անվան ստուգաբանությունը. Կամակատար` այսինքն կամք կատարող: Նշվում է, որ 1918-1920-ական թվականներին այս մատուռն ու շրջապատը օգտագործվել է նաև որպես ապաստարան ու բնակատեղի հայ գաղթականների համար:
Անկախ եղանակից և օրվա ժամերից՝ Կամակատարը լի է ուխտավորներով: Եվ թեպետ այստեղ մինչ օրս չէր մատուցվում Սուրբ Պատարագ, սակայն խնկի բույրը և վառվող մոմերի լույսերը մշտապես ողողում էին մատռան հին ու սևացած պատերը: Այսօր մատուռն արդեն ազատված է ավելորդ իրերից ու անճաշակ պատկերներից: Այն այժմ ավելի ընդարձակ է, մաքուր և պատրաստ՝ եկեղեցական բոլոր արարողությունների և ծեսերի համար:
Վերաօծման արարողությանը ներկա էին եկեղեցու վերանորոգման բարերար Արման Դարբինյանը, Վանաձոր քաղաքի և տարածաշրջանի հոգևոր հայրեր, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը և բազմաթիվ ուխտավորներ` Վանաձոր քաղաքից:
Հանդիսապետությամբ թեմակալ առաջնորդի` նորաօծ խորանին մատուցվեց Սուրբ Պատարագ` ձեռամբ տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Եզնիկ քհն, Մարդիրյանի: Հավարտ Պատարագի` Սրբազան Հայրն իր օրհնության ու շնորհավորանքի խոսքն ուղղեց ներկաներին, օրհնեց սրբապատկերներ նվիրաբերած 5 երիտասարդ ուխտավորներին և օրհնության գիր ու սրբապատկեր նվիրեց և գնահատանքի արժանացրեց բարերար Արման Դարբինյանին:
Բարերարի կողմից ուխտավորներին մատուցվեց մատաղ:
Առաջիկայում մատուռի մեջ կկառուցվի նաև մկրտարան, որտեղ Վանաձորի և տարածաշրջանի բնակիչները կկարողանան նաև Սուրբ Մկրտությամբ որդեգրվել Մայր Եկեղեցուն:
[b]ԴԻՎԱՆ ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄԻ[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
16118 դիտում
13:18 25-10-2024
Ստեփանավանի Սուրբ Նշան մատուռը՝ տեղացիների ու զբոսաշրջիկների սիրված վայր․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2118 դիտում
18:48 14-06-2017
Վերաօծվել է Լոմատուրցխ գյուղի Սուրբ Փրկիչ եկեղեցին
Այս բաժնից
1015 դիտում
23:06 23-11-2024
Այս տարի Ավանում 14․000 քմ բակային տարածքներ ազատել ենք ավտոտնակներից և անօրինական շինություններից. Ավինյան
1045 դիտում
22:44 23-11-2024
Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կարգը
1624 դիտում
22:37 23-11-2024
ԳՇ բարձրաստիճան պաշտոնյան մասնակցել է իր անունը կրող դասասենյակի բացմանը