2124 դիտում
18:48 14-06-2017
Վերաօծվել է Լոմատուրցխ գյուղի Սուրբ Փրկիչ եկեղեցին
Հունիսի 11-ին Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի ձեռամբ վերաօծվել է Ախալքալաքի շրջանի Լոմատուրցխ գյուղի վերակառուցված Սուրբ Փրկիչ եկեղեցին: Այս մասին հայտնում է [url=http://www.aliq.ge/%D5%AC%D5%B8%D5%B4%D5%A1%D5%BF%D5%B8%D6%82%D6%80%D6%81%D5%AD-%D5%A3%D5%B5%D5%B8%D6%82%D5%B2%D5%AB-%D5%A5%D5%AF%D5%A5%D5%B2%D5%A5%D6%81%D5%AB%D5%B6-%D5%BE%D5%A5%D6%80%D5%A1%D6%85%D5%AE%D5%BE%D5%A5/]aliq.ge[/url]-ն
Առաջին անգամ 111 տարի առաջ օծված եկեղեցին խորհրդային տարիներին ծառայել է որպես կոլտնտեսության պահեստ, մնալով անուշադրության մատնված: Այսօր Սուրբ Փրկչի վերականգնումը հնարավոր է դարձել գյուղի բնակիչներ Արթուր և Սեդրակ Խաչատրյանների, ինչպես նաև համագյուղացիների մասնակցությամբ:
Լոմատուրցխ գյուղի եկեղեցու վերաօծման արարողությանը մասնակցել են Սամցխե Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Բաբկեն վարդապետ Սալբիյանը, Նինոծմինդա-Ախալքալաքի շրջանից մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանը, Ախալքալաքի ժողովրդական ժողովի նախագահ Համլետ Մովսիսյանը, շրջանային խոհրդի նախագահ Էդուարդ Աղասարյանը, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի հետազոտողներ Սոնա Ներսիսյանը և Լուսինե Տանաջյանը, Տորոնտոյի Սուրբ Երրորդություն եկեղեցու ծխական խորհրդի ատենապետ Օհան Օհանիսյանը և այլոք:
Armenianchurch.ge-ի փոխանցմամբ` Լոմատուրցխ գյուղի բնակիչները 1829 թվականին գաղթել են Էրզրումի Բասեն գավառի Ալվար և Բահար գյուղերից: Սուրբ Փրկիչ եկեղեցին կառուցվել է 1906 թվականին:
Նմանատիպ նյութեր
1138 դիտում
18:22 07-05-2023
Շիրակի թեմի առաջնորդ Աջապահյանի հանդիսապետությամբ վերաօծվել է Կապսի՝ 19-րդ դարում կառուցված եկեղեցին
1398 դիտում
18:53 26-09-2014
Ստամբուլի հայ համայնքին է վերադարձվել Սուրբ Փրկիչ հիվանդանոցը
Այս բաժնից
2797 դիտում
17:11 03-11-2024
Վանում մոտ մեկ տոննա կշռող ուրարտական բազալտե արձան է հայտնաբերվել
10519 դիտում
17:45 30-10-2024
Անդո՛, նստելու ես «խիյարը թարս բուսնեց»․ Շահինյանը հոկտեմբերի 27-ից փակագծեր բացեց. Hayeli.am