24821 դիտում
23:51 01-07-2017
Առաջին անգամ մայրաքաղաքի Ազատության հրապարակում անցկացվել է «Երևանյան ռոք» փառատոնը
Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում հետաքրքիր անակնկալ է մատուցվել նաև ռոքի սիրահարներին:
Այս տարի առաջին անգամ մայրաքաղաքի Ազատության հրապարակում անցկացվել է «Երևանյան ռոք» փառատոնը, որին մասնակցել են «Էմ Փի Ռեյ», «Նեմրա», «Ռոզեն Թալ» և «Ադանա» ռոք խմբերը:
Միջոցառմանը ներկա է գնտվել նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, ով կարևորել է երաժշտական նմանատիպ փառատոների դերը մայրաքաղաքի մշակութային կյանքում:
«Ես ինքս ռոքի մեծ սիրահար եմ ու կարծում եմ, որ երաժշտական այս ուղղությունը բավականին զարգացած է Հայաստանում և ունի մեծ հեռանկարներ: Անշուշտ, ուրախալի է, որ կան նաև նոր խմբեր, որոնք հետզհետե դառնում են սիրված և պահանջված ու ապահովում են ռոքի հայկական դպրոցի լավագույն ավանդույթների շարունակականությունը: Իսկ ընդհանրապես, մայրաքաղաքի մշակութային կյանքի աշխուժացմանն ուղղված Երևանի քաղաքապետարանի ծրագրերում մենք մշտապես ներառում ենք երաժշտական տարբեր ժանրերի նմանատիպ միջոցառումներ, ինչը, վստահ եմ, մեծապես նպաստում է դրանց էլ ավելի զարգացմանը», - նշել է Արամ Սուքիասյանը:
Փառատոնին ներկա երևանցիներն ու մայրաքաղաքի հյուրերն էլ վստահեցրել են, որ «Երևանյան ռոք»-ը երեկոն դարձրել է իսկապես անմոռանալի և դեռ երկար կմնա իրենց հուշերում:
[b] Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
4199 դիտում
17:34 23-09-2016
Գյումրիում կկայանա մեծամասշտաբ և աննախադեպ «Գյումրի Ռոք Ֆեստ 2016» առաջին միջազգային ռոք փառատոնը
3370 դիտում
19:20 07-08-2017
«Երևանյան ամառ 2017». Ազատության հրապարակում անցկացվել է «Բակային մարմնամարզության փառատոնը»
1911 դիտում
22:57 11-10-2015
Ռոք էր Ազատության հրապարակում
Այս բաժնից
514 դիտում
18:57 17-05-2024
Ավարտվեց Արթուր Սուքոյանի և Դավիթ Լևոնյանի միջև առերես հարցաքննությունը
397 դիտում
18:47 17-05-2024
Չաբահար նավահանգստից օգտվելու հարցում Հնդկաստանը սպասում է Հայաստանի առաջարկներին․ դեսպան