«Երևանյան ամառ 2017». Ազատության հրապարակում անցկացվել է «Բակային մարմնամարզության փառատոնը»
Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում «Street Workout» հայաստանյան ֆեդերացիայի հետ համատեղ Ազատության հրապարակում կազմակերպվել է «Բակային մարմնամարզության փառատոն» (Street Workout Fest)` նվիրված Հայաստանում Street Workout մարզաձևի հիմնադրման 5-ամյակին:
«Բակային մարմնամարզության փառատոնին» մասնակցել են աթլետներ և վորքաութի թիմեր ինչպես մայրաքաղաքից, այնպես էլ Հայաստանի շուրջ 20 քաղաքներից:
Միջոցառման ընթացքում կազմակերպվել են բակային մարմնամարզության ցուցադրական ելույթներ, վարպետության դասեր, բրեյք դանս շոու, տարբեր մրցույթներ՝ հանդիսատեսների մասնակցությամբ, միասնական շուրջպարեր, ինչպես նաև ուսուցանվել են ազգագրական պարեր:
«Բակային մարմնամարզության փառատոնի» նպատակն է քարոզել առողջ ապրելակերպ, մասսայականացնել փողոցային մարզումների մշակույթը, նպաստել ֆիզիկապես առողջ և ուժեղ սերնդի ձևավորմանը: