Դիեգո Մարադոնան նախատել է Մեսիին՝ հարսանիքին չհրավիրելու համար
Արգենտինական ֆուտբոլի լեգենդ Դիեգո Մարադոնան շնորհավորել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիին՝ հարսանյաց արարողության առթիվ:
«Շնորհավորում եմ Լիոնել Մեսիին: Ցանկանում եմ, որ նա ունենա բազմաթիվ առողջ երեխաներ: Նա գիտի, ես իրեն շատ եմ սիրում:
Իմ հրավերը նրա հարսանիքին ինչ որ տեղ կորել է: Բայց ես դրա պատճառով չեմ փոխի իմ վերաբերմունքը նրա հանդեպ:
Դրանից ոչինչ չի փոխվում, որ նա լավ մարզիկ է և հրաշալի տղա», ասել է Մարադոնան: