Մարադոնան Մեսիի հարսանիքին հրավեր չի ստացել
Արգենտինայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ և գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան Լիոնել Մեսիին ամուսնության առթիվ մաղթել է առողջ երեխաներ: Մարադոնան հրավեր չէր ստացել հարսանիքին:Այդ մասին հայտնել է Sovsport-ը:
«Շնորհավորում եմ Մեսիին: Նա գիտի, թե ինչքան շատ եմ սիրում նրան: Իմ հրավերը հարսանիքին մի տեղ կորել է: Բայց այդ պատճառով իմ վերաբերմունքը Մեսիի նկատմամբ չի փոխվի: Նա լավ մարզիկ է եւ գերազան տղա»,- ասել է մարզիչը: