Դիեգո Մարադոնան կվերսկսի ֆուտբոլիստի կարիերան
Լեգենդար Դիեգո Մարադոնան 53 տարեկան հասակում որոշել է վերսկսել ֆուտբոլիստի կարիերան, հայտնում է Mirror-ը:
Մոտակա ժամանակում համաշխարհային ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողներից մեկը պայմանագիր կկնքի Արգենտինայի 5-րդ դիվիզիոնում հանդես եկող «Դեպորտիվո Ռիեստրա» ակումբի հետ: Մարդոնայի նորամուտը սպասվում է մարտի 23-ին: