Այս մեկ տարվա ընթացքում հակառակորդը որևէ ակտիվ գործողություն իրականացնելու հնարավորություն չի ունեցել. Մովսես Հակոբյան
Առաջին գծում բավականին հանգիստ է, որևէ լարվածություն չկա: Այսօր Կենտրոնական հավաքակայանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը:
Նա նշեց, որ վերջին մեկ տարում չի եղել այնպիսի լուրջ լարվածություն, որը կարող է մտահոգել ՀՀ Զինված ուժերի ղեկավարությանը:
«Կարծում եմ՝ մեկ տարվա ընթացքում այդպիսի լուրջ լարվածություն չի եղել, որ մտահոգի Զինված ուժերի ղեկավարությանը:
Մերթընդմերթ, երբ առաջին գծում հակառակորդը կիրառում է հրետանի, դա, իհարկե, մտահոգիչ է, բայց այս մեկ տարվա ընթացքում հակառակորդը որևէ ակտիվ գործողություն իրականացնելու հնարավորություն չի ունեցել», - ասաց Մ. Հակոբյանը: