Արգենտինայում կայացավ Լիոնել Մեսիի հարսանյաց արարողությունը
«Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին ամուսնացավ Անտոնելե Ռոկուցոյի հետ՝ իրենց հայրենի Ռոսարիո քաղաքում:
Հարսանիքին հրավիրված էին 260 հյուրեր: Ռոսարիո էին ժամանել «Բարսելոնայի» խաղացողներ Նեյմարը, Լուիս Սուարեսը և Ժերար Պիկեն՝ իր հարսնացուի, կոլումբիացի երգչուհի Շակիրայի հետ, ինչպես նաև՝ Կարլես Պույոլը, Սերխիո Ագուերոն, Գոնսալո Իգուաինը:
Հիշեցնենք, որ Մեսին և Ռոկուցան ամուսնական հարաբերությունների մեջ են արդեն 10 տարի և ունեն 2 զավակ:
Հարսանիքի առթիվ քաղաքում անվտանգության լրացուցիչ միջոցներ էին ձեռնարկվել. իիրավապահ մարմինների ավելի քան 300 ներկայացուցիչ է կարգ ու կանոնը հսկել:
Հյուրանոցը, որտեղ տեղի է ունեցել արարողությունը, հսկել է մասնավոր ընկերությունը:



