Արգենտինայում ձերբակալվել է Լիոնել Մեսիի եղբայրը
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսի եղբայրը՝ Մատիաս Մեսին, ձերբակալվել և արգենտինական Ռոսարիո քաղաքի ոստիկանական բաժին է բերման ենթարկվել ապօրինի զենք կրելու համար:
Հանրահայտ ֆուտբոլիստի եղբայրը հրաժարվել է ոստիկաններին ներկայացնել իր վարած ավտոմեքենայի փաստաղթերը, որից հետո նրա մեքենայում խուզարկություն է կատարվել, ընդ որում, Մատիասը դիմադրություն է ցույց տվել իրավապահներին:
Խուզարկության ժամանակ նրա ավտոմեքենայում հայտնաբերվել է 22 մմ տրամագծով հրազեն, որից հետո նա անմիջապես ձերբակալվել է:
Սակայն ոստիկանությունում պարզելով նրա անձը, մի քանի ժամ անց ազատ են արձակել՝ որոշելով ավելորդ աղմուկի մեջ չհայտնվել, մանավանդ, որ զենք կրելը Արգենտինայում համատարած բնույթ է կրում:
Նշենք, որ 2008 թվականին Մեսիի եղբայրը արդեն մեկ անգամ ձերբակալվել էր ապօրինի զենք կրելու համար:


