211652_close_icon
views-count9267 դիտում article-date 14:06 30-06-2017

Մարվել են տարբեր խոտածածկ տարածքներում առաջացած բոլոր հրդեհները

Հունիսի 29-30-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևան քաղաքի Հրազդանի կիրճում՝ Հաղթանակ կամրջի մոտակայքում, այրվել է մոտ 1000 քմ խոտածածկ տարածք, Արագածոտնի մարզի Թալին քաղաքի Սարյան փողոցի մոտակայքում՝ մոտ 2 հա, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի գերեզմանատանը՝ մոտ 2 հա, Գառնի գյուղի Ազատամարտիկների փողոցի 1/4 հասցեում՝ մոտ 8 հա չոր խոտածածկույթ, Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում՝ մոտ 1 հա, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Ղ. Փարպեցու փողոցում՝ 1000 քմ, Սյունիքի մարզի Սյունիք գյուղի վերջնամասում՝ 6000 քմ բուսածածկ տարածք: Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Նմանատիպ նյութեր