211652_close_icon
views-count9136 դիտում article-date 12:19 29-06-2017

Ռոնալդուն հաստատել է, որ զույգ երեխա է ունեցել

Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հաստատել է, որ Կոնֆեդերացիայի Գավաթի մրցաշարից առաջ ծնվել են իր երկու երեխաները: Այդ առթիվ Ռոնալդուն կլքի հավաքականը և չի խաղա 3-րդ տեղի համար հանդիպմանը: Եթե կիսաեզրափակիչում Պորտուգալիան հաղթեր Չիլիին (0:0, 0:3 11մ.), Ռոնալդուն կմնար թիմում: «Ես ամբողջությամբ կենտրոնացած էի հավաքականի խաղերի վրա՝ նույնիսկ իմանալով, որ լույս աշխարհ են եկել իմ երկու երեխաները: Այժմ Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի և հավաքականի գլխավոր մարզչի թույլատվությամբ ես թողնում եմ մրցաշարը և վերջապես առաջին անգամ կտեսնեմ իր երեխաներին», ասել է Ռոնալդուն: Հունիսի սկզբներին հաղորդվել էր որ փոխնակ մայրը Ռոնալդուի համար երկվորյակ է բերել (տղային անվանել են Մատեո, աղջկան՝ Եվա): Ռոնալդուի առաջին զավակն արդեն վեց տարեկան է: Նա նույնպես ծնվել է փոխնակ մայրից՝ 2010 թվականին:

Նմանատիպ նյութեր