211652_close_icon
views-count1587 դիտում article-date 19:14 02-01-2023

Հունվարի 1-ի գիշերը Շիրակի մարզում 8 երեխա է ծնվել. ծնունդներից մեկը զույգ է եղել

Շիրակի մարզում 2023֊ի հունվարի մեկի գիշերը լույս աշխարհ է եկել 8 երեխա` 6 տղա, 2 աղջիկ, ծնունդներից մեկը զույգ է եղել։ Դեկտեմբերի 31֊ին Շիրակում 2 աղջիկ է ծնվել։ Այս մասին տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից։

Ըստ աղբյուրի՝ 2022 թվականին Շիրակի մարզի ծննդօգնություն իրականացնող բժշկական հաստատություններում ծնվել է 2796 երեխա` 1503 տղա, 1293 աղջիկ, ծնունդներից 29֊ը զույգ է եղել, 2֊ը` եռյակ։

Նմանատիպ նյութեր