798 դիտում
18:38 06-01-2023
Քաղցկեղը հաղթահարած ամուսինները զույգ են ունեցել
«Շենգավիթ» ԲԿ-ն տարին սկսում է բարի և անչափ հուզիչ լուրով․
«Այս գեղեցիկ զույգը միմյանց հետ ծանոթացել է դարի չարաբաստիկ հիվանդության դեմ բուժվելու՝ քիմիոթերապիայի ընթացքում։ Իրար ճանաչել, ապա սիրել են կյանքի համար պայքարելու ճանապարհին:
Այնուհետև դիմել են «Շենգավիթ» ԲԿ` ընտանիքը համալրելու նպատակով։ Երկար ու համառ պայքարի և մեր բժիշկների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ՝ այսօր նրանց գեղեցիկ ընտանիքը համալրվել է զույգ բալիկների ծննդով` Մարգարի և Նարեի:
Փոքրիկներին օգնել է լույս աշխարհ գալ «Շենգավիթ» ԲԿ «Վերարտադրողական առողջության կենտրոնի» գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Աննա Խաչատրյանը և մանկաբարձ-գինեկոլոգ Անի Սիրունյանը, ովքեր ամեն հնարավորն ու անհնարինն արել են այս հրաշքների ծնունդի համար:
Երջանիկ ծնողները երեխաների հետ արդեն տանն են և վայելում են իրենց ընտանեկան երջանկությունը։ Իսկ մենք մաղթում ենք, որ դժվար ճանապարհ անցած յուրաքանչյուր անձ նման հրաշքով փոխհատուցում գտնի»,- ասված է ԲԿ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր
1820 դիտում
17:06 18-01-2014
Մոուրինյոն սեղմել է քաղցկեղը հաղթահարած լրագրողի ձեռքը. տեսանյութ
1281 դիտում
19:17 06-10-2014
Քաղցկեղը հաղթահարած Ստիլյան Պետրովը վերադարձել է խաղադաշտ. տեսանյութ
1335 դիտում
16:40 01-11-2021
Խոակին Կապառոսը հանդիպել է քաղցկեղը հաղթահարած երեխաների հետ
Այս բաժնից
766 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
871 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
622 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին