8149 դիտում
21:51 28-06-2017
Տեղի ունենցավ «Լույսը խավարում» պատկերագրքի շնորհանդեսը
Հունիսի 28-ին ՀՀ սփյուռքի նախարարության և Երևանի պետական համալսարանի նախաձեռնությամբ Սփյուռքի նախարարությունում տեղի ունենցավ լիբանանահայ լուսանկարիչ Գաբրիել Փանոսյանի «Լույսը խավարում» պատկերագրքի շնորհանդեսը: Պատկերագրքում տեղ են գտել նաև ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողուհի Մերի Բադալյանի և Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողուհի Գայանե Թադևոսյանի ստեղծագործությունները:
Շնորհանդեսին ներկա էին ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը, ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը, դասախոսներ, ուսանողներ:
Ողջյունի խոսքով հանդես եկավ Սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը: «Մեծարգո՛ պարոն Մարկոսյան, սիրելի՛ ներկաներ, նախևառաջ թույլ տվեք նկատել, որ «Լույսը խավարում» գիրքը պատահական մտահղացում չէ: Այս գիրքն այսօր վկայում է այն մասին, որ Գաբրիիել Փանոսյանն ունի յուրահատուկ լուսանկարչական տեսողություն, սա պարզապես խավարի մեջ լույսը և լույսի շարժումը տեսնելու կարողությունը չէ: Այս գրքի պատկերներում մենք արդեն առնչվում ենք աստվածաշնչյան հայտնի աշխարհաստեղծման մտքի հետ՝ եղիցի լույս: Գաբրել Փանոսյանի յուաքանչյուր լուսանկարում առկա է անհատական մոտեցում: Նայելով լուսանկարներին և ընթերցելով դրանց ուղեկցող ստեղծագործությունները՝ պարզ է դառնում գրքի առաքելությունը՝ հայտնաբերել մարդու մեջ ծվարած բանաստեղծական տաղանդը: Գրիքն այս առումով յուրահատուկ ազդակ է»,-նշեց Սերժ Սրապիոնյանը: Նա նկատեց, որ հեղինակները խոսել են սրտի լեզվով: «Այս պատկերագրքում կա սրտի զրույցը: Ես ուզում եմ շնորհավորել մեզ բոլորիս, որ այս նյութականացող աշխարհում հնարավորություն ունենք շփվելու արվեստի սքանչացնող ուժի հետ»,-ասաց նախարարի տեղակալը:
ԵՊՀ պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանն ասաց. «Պատկերագիքը կազմվել է նոր ձևաչափով. արդեն փորձառու լուսանկարչի աշխատանքների կողքին տեղ են գտել իրենց ճանափարհը նոր-նոր հարթող տաղանդաշատ ուսանողների ստեղծագործությունները: Մերին և Գայանեն, ուսանելով Երևանի պետական համալսարանում, նաև ԵՊՀ Մշակույթի կենտրոնի սաներ են, և նրանց միտքը հարստացել, զարգացել է նաև համալսարանական մշակութային կյանքին մասնակցելու շնորհիվ»:
«Լույսը խավարում» պատկերագրքի հեղինակ Գաբրիել Փանոսյանը ջերմորեն ողջունեց ներկաներին, որոնցից շատերը Սփյուռքի տարբեր համայնքների ներկայացուցիչներ էին: «Նախևառաջ ցանկանում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Սփյուռքի նախարարությանը և Երևանի պետական համալսարանին, որ սիրահոժար կերպով աջակցեցին այս գրքի ստեղծմանը:
Առանձնահատուկ երախտապարտ եմ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին, ում շնորհիվ եմ ես այսօր ընտրել այս ճանապարհը: Ասում են՝ երբ ծառն իր արմատներից կտրում ես, օտար հող տեղափոխում, այն չի շարունակում աճել: Կյանքիս մեծ մասն անցկացնելով օտար հողում՝ վեջին տասը տարիներին եմ տեղափոխվել Հայրենիք: Օտարության մեջ կյանքս որևէ արժեք չի ունեցել, որևէ ստեղծագործություն չեմ արարել, սակայն երբ արմատներս հայրենի հող վերադարձան, ես այլ մարդ դարձա: Այն ամենի համար, ինչին հասել եմ, պարտական եմ իմ հայրենի հողին: Երջանիկ են այն մարդիկ, որ Հայաստանում են ծնվել»,- ասաց լիբանանահայ լուսանկարիչը:
Պատկերագրքում զետեղված ստեղծագործությունների մի մասի հեղինակ, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողուհի Մերի Բադալյանն ասաց. «Ցուցահանդեսի օրը Գաբրիել Փանոսյանը տեսավ և արժևորեց մեր ստեղծագործությունների ու լուսանկարների լուռ երկխոսությունը, որը հետագայում տվեց իր պտուղները: Ես վստահ եմ՝ կյանքում պատահական հանդիպումներ չեն լինում: Բախտորոշ էր Գաբրիել Փանոսյանի հետ հանդիպումը, ում ես «ամո» եմ ասում, այսինքն՝ հորեղբայր: Գաբրիել ամոն նոր գույն ու երանգ հաղորդեց մեր կյանքին»:
Գրքի համահեղինակ Գայանե Թադևոսյանը նկատեց, որ «Լույսը խավարում» պատկերագրքի նպատակը մարդկանց լույս ու ջերմություն փոխանցելն է: «Ես շատ եմ ցանկանում, որ դուք այստեղից դուրս գաք ձեր բաժին լույսը ստացած: Եկեք գնանք միայն լույսի հետքերով»,-ասաց նա:
Շնորհանդեսի ընթացում հնչեցին հատվածներ պատկերագրքում տպագրված ստեղծագործություններից, երաժշտական կատարումներով հանդես եկան ԵՊՀ Մշակույթի կենտրոնի սաները և այլք:
Նմանատիպ նյութեր
1804 դիտում
11:43 22-02-2015
«Լույսը խավարում լուսավորում է» ֆիլմում վկայություններ են տալիս երիտասարդները. տեսանյութ
2051 դիտում
09:27 27-10-2015
Տեղի է ունեցել «Արևմտյան Հայաստանի մշակութային ժառանգությունը» խորագրով պատկերագրքի հայաստանյան շնորհանդեսը
Այս բաժնից
712 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
733 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»