211652_close_icon
views-count3872 դիտում article-date 21:37 19-10-2016

Տեղի ունեցավ գեղանկարիչ Հրազդան Թոքմաջյանի` «Գալէմքեարեաններ. Այնթապ, Դամասկոս, Հալէպ» պատկերագրքի շնորհանդեսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հոկտեմբերի 19-ին ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի ունեցավ գեղանկարիչ, ազգագրագետ Հրազդան Թոքմաջյանի «Գալէմքեարեաններ. Այնթապ, Դամասկոս, Հալէպ» պատկերագրքի շնորհանդեսը: Գրքում ներկայացված էին տոհմիկ պղնձագործ և արծաթագործ Գալէմքեարեանների ստեղծագործությունների նմուշներն ու ընտանիքի երկդարյա պատմությունը: Միջոցառմանը մասնացեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, հասարակական գործիչներ, մտավորականներ: Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը բարձր գնահատեց Հրազդան Թոքմաջյանի՝ Գալէմքեարեանների թողած ժառանգությունը համապարփակ պատկերագրքի վերածելու միջոցով սերունդներին փոխանցելու ջանքերը: Նախարարը շնորհակալություն հայտնեց Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության Բերիո թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Շահան արք.Սարգիսյանին, ում ջանքերի շնորհիվ Սիրիայում գործող բոլոր եկեղեցիների, թանգարանների, մշակութային և կրթական օջախների դռները բաց են եղել Հրազդան Թոքմաջյանի առաջ՝ Գալէմքեարեանների ստեղծագործությունները տեսնելու և ուսումնասիրելու համար: «Շնորհակալ ենք Միմի և Արմեն Հարություննյաններին, որոնց մեկենասությամբ լույս տեսավ այս հրաշալի պատկերագիրքը,- նշեց նախարարը՝ հավելելով, - հայ վարպետների համբավը միշտ էլ դուրս է եկել Հայաստանի սահմաններից: Դարեր շարունակ պետականություն չունեցող հայերը ստեղծել են արվեստի վերածված արհեստագործական հազարավոր աշխատանքներ: Բարենպաստ պայմաններում հայ արհեստավորներին հաջողվել է զարգացնել իրենց գործը. ստեղծվել են համքարություններ, ձևավորվել են արհեստավոր ընտանիքներ, որոնցից մեկն էլ եղել է պղնձի և արծաթի մշակման մեծ վարպետ Գալէմքեարեանների ընտանիքը: Այս ընտանիքի գործունեությունը ծավալվել է շուրջ 200 տարի: 1915-ի տեղահանությունից հետո Գալէմքեարեանները հայտնվել են Դամասկոսում, այնուհետև տեղափոխվել Հալեպ: Ահա այսպիսի գաղթի ճանապարհ է անցել Գալէմքեարեանների ընտանիքը: Մեր սիրելի Հրազդան Թոքմաջյանը նրանց պատմությունը վերածել է գրքի և իր աշխատությունը նվիրել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր