Իրաքի զինված ուժերը նոր գրոհ են սկսել Մոսուլի կենտրոնական հատվածն ազատագրելու ուղղությամբ
Իրաքյան բանակը նոր գրոհ է ձեռնարկել Մոսուլ քաղաքի կենտրոնական հատվածի ուղղությամբ, որը գտնվում է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գրոհայինների վերահսկողության ներքո, հաղորդում է Reuters-ը։
Բանակի բրիգադիր-գեներալ Յահիա Ռասուլի խոսքով՝ իրաքյան ուժերը շարժվում են հարավային ու հարավ-արևմտյան ուղղություններով։
Գործակալությունը նշում է, որ գրոհը 48 ժամով դադարեցվել էր եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով։