Մինո Ռայոլա. «Միլանի» հետ կհանդիպենք երիտասարդական Եվրոյից հետո
«Միլանի» դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի գործակալ Մինո Ռայոլան հայտարարել է, որ խաղացողի հետ պայմանագրի հավանական երկարաձգման շուրջ բանակցությունները կկայանան Եվրոպայի երիտասարդական առաջնությունից հետո:
Հիշեցնենք, որ մեկ տարի անց Դոնարուման կարող է ազատ գործակալ դառնալ և առայժմ մտադիր չէ նոր պայմանագիր կնքել «Միլանի» հետ:
««Միլանի» հետ հանդիպումը կանցկացնենք Եվրոյից հետո: Այժմ հավաքականն ավելի կարևոր է», գրել է Ռայոլան իր թվիթերում:


