«Մոնակոն» պատրաստ է գրեթե 9 անգամ բարձրացնել Մբապեի աշխատավարձը
«Մոնակոյի» ղեկավարությունը մտադիր է երկարաձգել պայմանագիրը հարձակվող Կիլիան Մբապեի հետ:
2016 թվականի մարտին Մբապեն ակումբի հետ իր իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրն է կնքել մինչև 2019-ի ամառը: Այդ պայմանագրով նա տարեկան 960 հազար եվրո է ստանում:
Այժմ «Մոնակոն» պատրաստ է Մբապեին վճարել Ռադամել Ֆալկաոյի չափով, որը՝ լինելով թիմում ամենաբարձր աշխատավարձ ստացող խաղացողը, տարեկան վաստակում է 8,4 մլն եվրո:
Ներկա պահին Մբապեի համար ամենաշահեկան առաջարկն արել է «Ռեալը»: Մադրիդցիները պատրաստ են 18-ամյա խաղացողի համար վճարել 130 մլն եվրո: Սակայն «Մոնակոն» մերժել էր այդ առաջարկը: