211652_close_icon
views-count1776 դիտում article-date 15:49 10-02-2022

Մի բան է բարձրացնել 2 հազար դատավորների թոշակը, և այլ բան է բարձրացնել 500-600 հազարանոց խմբի թոշակը. Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստում վարչպետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հարցին, թե ինչու քաղաքացիների աշխատավարձերը, թոշակները բարձրացնելու հարցում կառավարությունը այդքան ակտիվ չէ, որքան շահառուների որոշակի խմբերի՝ դատավորներ, դատախազներ, քննիչներ եւ այլն:

Նա, մասնավորապես, ասաց. «Այստեղ պետք է խոստովանել, որ այստեղ կա նաեւ տեխնիկական պատճառ, որովհետեւ մի բան է շահառուների 2 հազարանոց խմբի թոշակ բարձրացնելը, եւ այլ բան է շահառուների 500-600 հազար մարդուց բաղկացած խմբի թոշակ բարձրացնելը: Այս դեպքում պետք է նաեւ հասկանանք ծախսերն անհամեմատելի են: Այնտեղ 2, 4 կամ 5 հազար դրամով թոշակ բարձրացնելու համար տասնյակ միլիարդավոր դրամներ են պետք ու ամեն տարի: Դա իհարկե, մեր պարտավորությունն է եւ մենք պետք է անենք: Բայց հընթացս շահառուների ավելի փոքր խմբերի սոցիալական խնդիրները լուծելով մենք նաեւ քայլ-քայլ, փուլային եղանակով ավելի ընդլայնված խնդիր ենք լուծում:

Նա հիշեցրեց, որ Հակակոռուպցիոն կոմիտե ձեւավորելու ժամանակ էլ իրենց համար աշխատռավարձերի այլ ստանդարտ սահմանեցին. «Այն ժամանակ էլ արդարացի բանավեճ կար, թե ինչքանով է արդար, որ իրավապահ համակարգում տարբեր աշխատավարձեր լինեն: Մենք այն ժամանակ ասացինք, որ մենք դա անում ենք, որպեսզի հետո ստիպված լինենք մնացած համակարգերում էլ աշխատավարձերը բարձրացնել՝ հասկանալով, որ հանրային հնչողության առումով դա այնքան էլ ակնահաճո չէ: Մենք շարունակելու ենք այս ճանապարհը»,- ասաց նա:

Նմանատիպ նյութեր