«Մոնակոն» Մբապեի հարցով հանդես է եկել հայտարարությամբ
«Մոնակոն» իր հարձակվող Կիլիան Մբապեի հարցով հանդես է եկել հայտարարությամբ:
«Ակումբը ափսոսանքով նշում է, որ «հեղինակավոր»եվրոպական ակումբները կապ են հաստատել Կիլիան Մբապեի ու նրա ներկայացուցիչների հետ՝ առանց անհրաժեշտ թույլատվության:
«Մոնակոն» ցանկանում է հիշեցնել այդ ակումբներին, նման շփումները խախտում են Ֆրանսիական ֆուտբոլային լիհայի 211 հոդվածն ու տրանսֆերների հարցով ՖԻՖԱ-ի 18.3-րդ կետը:
Այս անընդունելի իրավիճակին վերջ տալու նպատակով ակումբը մտածում է դիմել ֆրանսիական ֆուտբոլային լիգային ու ՖԻՖԱ-ին, որպեսզի կարգապահական պատժամիջոցներ կիրառվեն խախտում թույլ տված ակումբների հանդեպ», նշվածէ «Մոնակոյի» հայտարարության մեջ: