Աշխարհի 20 ամենաթանկարժեք ֆուտբոլիստները. Կրիշտիանու Ռոնալդուն արդեն երրորդն է
«Football Օbservatory» մարզական պարբերականը ներկայացրել է աշխարհի 20 ամենաթանկարժեք ֆուտբոլիստների [url=http://www.football-observatory.com/IMG/pdf/wp115_eng.pdf]ցանկը:[/url]
Ամենաթանկարժեք ֆուտբոլիստը շարունակում է մնալ «Բարսելոնայի« արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, որի տրանսֆերային արժեքը կազմում է 255-280 միլիոն եվրո:
Իսկ ահա հետո տեղի է ունեցել խոշոր անակնկալ. երկար տարիներ միայն Լիոնել Մեսիին զիջող պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն այլևս երկրորդ թանկարժեք ֆուտբոլիստը չէ՝ նրան շրջանցել է «Չելսիի» բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարը, որի արժեքը ներկայումս կազմում է 135-148 մլն եվրո:
Ռոնալդուի տրանսֆերային արժեքը կազմում է 113-124 մլն եվրո:
Ներկայացնում ենք 20 ամենաթանկարժեք ֆուտբոլիստների ցանկը: Ուշագրավ է, որ աշխարհի ամենաթանկարժեք տրանսֆերի հեղինակ Գարեթ Բեյլը, որը «Տոտենհեմից» «Ռեալ» էր տեղափոխվել 91 միլիոն եվրոյի դիմաց, ցանկում ընդամենը 16-րդն է: