Իսպանիայի դատարանը Մեսիի կալանքը փոխարինել է 252 հազար եվրոյով
Իսպանիայի Գերագույն դատարանը որոշում է կայացրել փոխել «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիի պատիժը:
21-ամսյա ազատազրկման փոխարեն Մեսին պետք է վճարի տուգանք՝ 252 հազար եվրոյի չափով: Ի սկզբանե վճիռը չէր ենթադրում պատժի կրումը կալանավայրում, քանի որ տնտեսական հանցագործությունների համար մինչև 2 տարվա պատիժները համարվում են փորձաշրջան:
Ֆուտբոլիստի հայրը կվճարի 180 հազար եվրո տուգանք: Նշենք, որ Մեսին և իր հայրը դատարանի առջև կանգնեցին 2016-ի հունիսին՝ 4,1 միլիոն եվրոյի չափով հարկեր չվճարելու մեղադրանքով:


