Ուկրաինացի պատգամավորները պատրաստվում են իմփիչմենթի գործընթաց սկսել նախագահ Պորոշենկոյի դեմ
Ուկրաինայի մի քանի խորհրդարանական դաշինքներ մտադիր են իմփիչմենթ ներկայացնել երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոյին, գրում է «Իզվեստիա» թերթը։
Նախաձեռնությունը պատկանում է «Բատկիվշչինա» կուսակցությունը՝ Յուլյա Տիմոշենկոյի գլխավորությամբ։
Աղբյուրի խոսքով՝ կուսակցությունում հայտարարել են, որ այլևս անհնար է դիմանալ կոռուպցիային և իշխանությունը չարաշահելուն։
Նշվում է նաև, որ գաղափարը հավանության է արժանացել «Ընդդիմադիր դաշինք»-ում և «Ինքնաաջակցություն» կուսակցությունում։ Պորոշենկոյի «գահընկեց անելու» գաղափարն ընդունել են նաև մի քանի անկախ պատգամավորներ։ Իսկ ավարտական փուլին այն կաջակցի նաև Օլեգ Լյաշկոյի կուսակցությունը։
Այդուհանդերձ, թեև երկրի սահմանադրությունը ենթադրում է նախագահի պաշտոնանկության հավանականությունը, դրա գործընթացի մեկնարկի մասին համապատասխան օրենք չկա: