Կիևում մեկնարկել է նախագահ Պորոշենկոյի իմփիչմենթի հարցով բողոքի երթը, այն գլխավորում է Սաակաշվիլին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում սկսվել է Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ և «Նոր ուժերի շարժում» կուսակցության առաջնորդ Միխեիլ Սաակաշվիլիի նախաձեռնած բողոքի երթը։
Ria Novosti-ի փոխանցմամբ՝ երթի մասնակիցները պահանջելու են երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոյի դեմ իմփիչմենթի գործընթաց սկսել։
Նրանք հավաքվել են Տարաս Շևչենկոյի անվան այգում, որտեղից շարժվում են դեպի նախագահի նստավայրը։ Երթը գլխավորում է Սաակաշվիլին՝ ավտոմեքենայով, իր թիմակիցների հետ։ Նա բարձրախոսով հայտարարություններ ու կոչեր է հնչեցնում։
Ցուցարարների ձեռքին բազմաթիվ պաստառներ կան՝ Պորոշենկոյի հեռանալու կոչով, մերթընդմերթ վանկարկում են «Իմփիչմենթ, իմփիչմենթ»։
Կազմակերպիչները ժամանակ առ ժամանակ հայտարարում են, որ ակցիան խաղաղ բնույթ է կրում և կոչ են անում չտրվել սադրանքների։ Փակ է երթևեկությունը դեպի քաղաքի կենտրոն։ Իսկ երթը ուղեկցում են ոստիկանության և ազգային գվարդիայի բազմաթիվ ծառայողներ։
Իրավապահների խոսքով՝ երթին այս պահին մասնակցում է շուրջ 1500 մարդ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
#Київ - місто протестів. Кілька тисяч людей вимагають відставки @poroshenko #майдан pic.twitter.com/hk75lMPPRB
— O!Stasov (@ostasov) 3 декабря 2017 г.