Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի դեմ իմփիչմենթի գործընթաց սկսելու համար արդեն իսկ 100 հազարից ավելի մարդ է ստորագրել։ Փաստաթուղթը հրապարակվել է сhange.org կայքում։
Այն կրում է «Ուկրաինայի բլոգերները՝ ընդդեմ խոսքի ազատության սեղմման» խորագիրը և մշակվել է անկախ լրագրողների ու բլոգերների համատեղ ուժերով։
Վերջիններիս կարծիքով՝ Պորոշենկոյի վարած քաղաքականությունը հանգեցրել է երկրում կարևորագույն ժողովրդավարական ինստիտուտների նահանջին, հատկապես՝ խոսքի ազատության հարցում։
«2014 թվականից սկսած՝ Ուկրաինայում Պյոտր Պորոշենկոն հաստատել է բազմակողմ բռնապետություն, իսկ քաղաքացիների սահմանադրական իրավունքները կոպտորեն խախտվում են»,-ասված է տեքստում։
Որպես բռնապետության հետևանք, օրինակ, ներկայացվում է, որ Պորոշենկոյի իշխանության օրոք երկրում 12 լրագրող է սպանվել։