Պարոն Սվիտալսկիին աջակցում են ԵՄ անդամ պետությունները. ՀՀ-ում Չեխիայի դեսպան
«Հայաստանը ստորագրել է մի շարք միջազգային համաձայնագրեր, որոնք իրենցից ենթադրում են հստակ պարտավորությունների շրջանակ: Չեմ կարծում, որ պարոն Սվիտալսկին իրավունք չունի արտահայտելու իր կարծիքը՝ այս ամենի հետ կապված»,- այսօր լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայաստանում Չեխիայի դեսպան Պետր Միկիսկան, անդրադառնալով Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի արած դիտողությունների վերաբերյալ ՀՀ պաշտոնյաների արձագանքներին:
«Պարոն Սվիտալսկիին աջակցում են ԵՄ անդամ պետությունները: Չեխիան նույնպես ֆինանսապես աջակցել է ընտրական գործընթացում դիտորդական առաքելության անցկացմանը, իհարկե, ավելի նվազ գումարով, քան ԵՄ-ն՝ ընդհանուր: Կարծում եմ՝ մի քանի հայ պաշտոնյաների արձագանքները մի փոքր չափազանցված էին»,- նշեց Չեխիայի դեսպանը: