1268 դիտում
18:55 16-11-2018
Քաղաքապետն ընդունել է ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկիին
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին:
Ողջունելով հյուրին՝ քաղաքապետը նշել է, որ Երևանի քաղաքապետարանը մշտապես համագործակցել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության հետ, մասնավորապես, Եվրոպական Միության ֆինանսավորմամբ իրականացվող մի շարք, օրինակ, այլընտրանքային էներգետիկայի, բնապահպանության, աղբահանության ու աղբի վերամշակման և այլ ոլորտներին վերաբերող ծրագրերի շրջանակներում:
Քաղաքապետը գոհունակությամբ նշել է, որ նման ծրագրերը հնարավորություն են ընձեռում ձեռք բերել նոր գործընկերներ, ինչպես նաև իրականացնել փորձի փոխանակում:
Դեսպան Սվիտալսկին շնորհավորել է Հայկ Մարությանին և նրա թիմին՝ Երևանի ավագանու ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ, ընդգծելով, որ դրանք Հայաստանում ժողովրդավարական ընտրությունների անցկացման լավ ավանդույթի հիմք կարող են դառնալ: Պյոտր Սվիտալսկին իր հերթին նշել է ԵՄ մասնակցությամբ Երևանում իրականացված ծրագրերի կարևորությունը, ընդգծելով, սակայն, որ համագործակցության ներուժը լիարժեքորեն կիրառված չէ: ԵՄ պատվիրակության ղեկավարը առաջարկել է նոր մակարդակի բարձրացնել համագործակցությունը քաղաքային իշխանության հետ:
Քաղաքապետ Մարությանը պատրաստակամություն է հայտնել խորացնելու հարաբերությունները, մասնավորապես, վստահեցնելով, որ Երևանում հաջորդ գարնանն անցկացվելիք Եվրոպայի օրերը աննախադեպ են լինելու իրենց կազմակերպվածության առումով:
Կողմերը հուշանվերներ են փոխանակել:
Նմանատիպ նյութեր
795 դիտում
19:39 06-10-2015
Օմբուդսմենն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության նորանշանակ դեսպան Պյոտր Սվիտալսկիին
1588 դիտում
15:22 13-01-2016
Նախագահն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին
4921 դիտում
19:15 25-04-2018
Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին
Այս բաժնից
637 դիտում
21:46 23-01-2025
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Bloomberg-ի Եվրոպական տնօրեն Կոնստանտին Կոցիասի հետ
1087 դիտում
21:21 23-01-2025
Զեկուցվել է ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակապահովման ծրագրում փոփոխություններ իրականացնելու նախագիծը
958 դիտում
21:09 23-01-2025
ԲՏԱ նախարարն այցելել է PMI Science գիտահետազոտական կենտրոն