211652_close_icon
views-count723 դիտում article-date 19:39 06-10-2015

Օմբուդսմենն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության նորանշանակ դեսպան Պյոտր Սվիտալսկիին

Այսօր` հոկտեմբերի 6-ին, Օմբուդսմեն Կարեն Անդրասյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավար, արտակարգ եւ լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկիին: Օմբուդսմենը շնորհավորել է պարոն Սվիտալսկիին ՀՀ-ում ԵՄ դեսպանի պաշտոնը ստանձնելու առթիվ ու համոզմունք հայտնել, որ դեսպանի պաշտոնավարման ընթացքում կշարունակվի երկկողմ համագործակցությունը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում: Հանդիպման ընթացքում Կարեն Անդրեասյանն ու Պյոտր Սվիտալսկին քննարկել են Օմբուդսմենի գրասենյակի եւ ԵՄ դեսպանության միջեւ համագործակցության օրակարգին եւ առաջնահերթություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Դեսպանը, կարեւորելով Օմբուդսմենի եւ նրա աշխատակազմի ակտիվ գործունեությունը, իր հերթին հավաստիացրել է, որ պաշտոնավարման ընթացքում շարունակելու է ջանքեր ներդնել Օմբուդսմենի գրասենյակի եւ ԵՄ դեսպանության միջեւ արդեն իսկ ձեւավորված գործընկերային եւ սերտ հարաբերությունների ամրապնդման գործում: [b] Օմբուդսմենի աշխատակազմ[/b]

Նմանատիպ նյութեր