Եվրամիությունը 1 տարով երկարաձգեց Սիրիայի դեմ պատժամիջոցները
Եվրամիությունը ևս 1 տարով երկարաձգեց Սիրիայի դեմ սահմանված պատժամիջոցները։ Այդ մասին, ինչպես հաղորդում է Tass-ը, ասված է ԵՄ-ի խորհրդի տարածած հաղորդագրության մեջ։
«2018 թվականի մայիսի 28-ին խորհուրդը երկարաձգեց սիրիական ռեժիմի նկատմամբ սահմանակող միջոցառումները մինչև 2019 թվականի հունիսի 1-ը»,-ասված է հայտարարության մեջ։
Ներկա պահին ԵՄ «սև ցուցակում» ներառված է 259 քաղաքացու և 67 ընկերության անուն։