2156 դիտում
20:02 21-06-2017
Բուժաշխատողի օրվա առթիվ Երևանի քաղաքապետի պատվոգրեր են հանձնվել բուժաշխատողներին
Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը հյուրընկալել է մայրաքաղաքի բուժհաստատությունների մի շարք աշխատակիցների:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհավորելով նրանց մասնագիտական տոնի առթիվ, Դավիթ Օհանյանը նշել է, որ քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում իրականացվող բարեփոխումներն ու ժամանակակից բուժսարքավորումներով համալրումները շարունակելու են մնալ Երևանի քաղաքապետարանի ծրագրային առաջնահերթությունների շարքում և արվելու է ամեն ինչ՝ քաղաքացիների պատշաճ բուժսպասարկումն ապահովելու համար:
Այնուհետև փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանը, Բուժաշխատողի օրվա առթիվ, անձնուրաց և անբասիր աշխատանքի համար Երևանի քաղաքապետի պատվոգրեր է հանձնել «Նոր Արաբկիր» ԱԿ» ԴՓԲԸ-ի տեղամասային թերապևտ Սիրվարդ Դավթյանին և «Արաբկիր մանկական պոլիկլինիկա» ՓԲԸ-ի տեղամասային մանկաբույժ Գոհար Ամատունուն: Իսկ «Քաղաքային էնդոկրին դիսպանսեր» ՓԲԸ-ի բժիշկ-էնդոկրինոլոգ Իրինա Մկրտչյանն ու «Թիվ 1 պոլիկլինիկա» ՓԲԸ-ի բժիշկ-ներզատաբան Անահիտ Հարությունյանն էլ արժանացել են Երևանի քաղաքապետի շնորհակալագրերի:
Մեկ անգամ ևս շնորհավորելով պարգևատրվածներին, Դավիթ Օհանյանը մաղթել է նրանց նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ:
[b]
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն[/b]
Նմանատիպ նյութեր
977 դիտում
18:08 22-06-2015
Պատվոգրեր ու շնորհակալագրեր՝ բուժաշխատողներին
1464 դիտում
12:48 21-06-2015
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը` Բուժաշխատողի օրվա առթիվ
Այս բաժնից
859 դիտում
23:36 23-12-2024
Բանավեճի համար վիճելի թեմայի առկայություն է անհրաժեշտ․ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ
700 դիտում
23:09 23-12-2024
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը կվարի Փաշինյանը
754 դիտում
22:40 23-12-2024
Երևանի նոր ջրի մաքրման կայանը և աղբաորսիչ սարքերն արդեն գործում են