980 դիտում
18:08 22-06-2015
Պատվոգրեր ու շնորհակալագրեր՝ բուժաշխատողներին
Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը և ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը Բուժաշխատողի օրվա կապակցությամբ շնորհակալագրեր ու պատվոգրեր է հանձնել Երևանի բժշկական հաստատությունների, այդ թվում համաբուժարանների ու բժշկական կենտրոնների երեք տասնյակից ավելի բուժաշխատողների՝ բարեխիղճ ու անմնացորդ նվիրումով աշխատանքի համար։
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից Դավիթ Օհանյանը շնորհավորել է բուժաշխատողներին ու շնորհակալություն հայտնել նվիրված և բարեխիղճ աշխատելու համար։
«Հարգելի՛ բուժաշխատողներ, ձեզ է վստահված կարևորագույն ոլորտներից մեկը, որ հոգում է մեր բնակչության առողջության մասին։ Այսօր քաղաքապետարանը մեծ ծրագրեր է իրականացնում մայրաքաղաքի առողջապահության ոլորտում՝ ուղղված համակարգի առաջընթացին ու բնակչության առողջության բարելավմանը։ Եվ շատ ծրագրերում քաղաքապետարանը զգում է ձեր սատարումը, հատկապես քաղաքապետարանի իրականացրած բուժակցիաների օրերին, որից հերթականը օգոստոսին կմեկնարկի։ Եվս մեկ անգամ շնորհակալ ենք և շնորհավորում ենք»,- նշել է քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը։
Բուժաշխատողի օրվա կապակցությամբ երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար Երևանի քաղաքապետի հատուկ պատվոգրով են պարգևատրվել «Քաղաքային էնդոկրին դիսպանսեր» ՓԲԸ-ի տնօրեն Անուշ Բունիաթյանը, Երևանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը։ Ի դեպ, «Քաղաքային էնդոկրին դիսպանսեր» ՓԲԸ-ի և Երևանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի տնօրենները առաջիններն են, ովքեր պարգևատրվում են այս պատվոգրերով։
Բուժաշխատողի օրվա կապակցությամբ բնակչության բուժօգնության և բուժսպասարկման բնագավառում ունեցած ձեռքբերումների, երկարամյա և բարեխիղճ աշխատանքի համար Երևանի քաղաքապետի «Պատվավոր բժիշկ» հուշամեդալով
է պարգևատրվել «Հակատուբերկուլյոզային դիսպանսեր» ՓԲԸ-ի տնօրեն Մկրտիչ Մկրտչյանը։
Բուժաշխատողներին շնորհավորել և պատվոգրեր է հանձնել նաև ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը։
«Շնորհավորում եմ ձեզ նաև առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի անունից և շնորհակալություն հայտնում համակարգում կատարած ձեր մեծ ներդրումի համար։ Երևանի քաղաքապետարանի ենթակայության և Երևանում գործող բոլոր բուժհաստատությունները մեծ նշանակություն ունեն համակարգում։ Առողջապահության նախարարության քաղաքականությունը շատ որակյալ ու հմտորեն է իրականացվում Երևանում, մասնավորապես, Երևանի քաղաքապետարանի
ջանքերով։ Այս կապակցությամբ շնորհակալություն եմ հայտնում Երևանի քաղաքապետին՝ ոլորտի նկատմամբ շատ ուշադիր
գտնվելու համար»,- նշել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը, ապա առողջապահության
նախարարության պատվոգրերով պարգևատրել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության
պետի տեղակալ Գայանե Անտոնյանին, ինչպես նաև Երևանի մի շարք բուժհաստատությունների, այդ թվում և համաբուժարանների բժիշկների ու երկարամյա վաստակ ունեցող բուժքույրերի։
Նմանատիպ նյութեր
1615 դիտում
14:50 12-09-2014
Երևանի քաղաքապետի պատվոգրեր և շնորհակալագրեր` ԱԻՆ ԵՓՎ մի շարք աշխատակիցների. ֆոտոշարք
1106 դիտում
14:14 23-06-2015
Երևանի քաղապետարանը պատվոգրեր ու շնորհակալագրեր հանձնեց 80 երիտասարդ կամավորների
Այս բաժնից
751 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
859 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
601 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին