211652_close_icon
views-count1257 դիտում article-date 12:48 21-06-2015

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը` Բուժաշխատողի օրվա առթիվ

Առողջապահության ոլորտի հարգելի աշխատակիցներ, սրտանց շնորհավորում եմ բոլորիդ ձեր մասնագիտական տոնի՝ Բուժաշխատողի օրվա առթիվ: Ձեր նվիրված աշխատանքի, մասնագիտական բարձր պատրաստվածության ու հոգատար վերաբերմունքի շնորհիվ ամեն օր տասնյակ կյանքեր են փրկվում, հարյուրավոր մարդիկ վերագտնում են իրենց առողջությունը: Ու համոզված եմ, որ, հավատարիմ ձեր երդմանը, դուք այսուհետ ևս անմնացորդ նվիրումով շարունակելու եք մարդասիրական ձեր առաքելությունը՝ արժանանալով հասարակության առանձնակի հարգանքին: Առողջապահության ոլորտը եղել ու մնում է Երևանի քաղաքապետարանի ծրագրային առաջնահերթությունների շարքում, և մենք անում ենք հնարավորը, որպեսզի օր առաջ բարելավենք քաղաքապետարանի ենթակայությամբ գործող բուժհաստատությունների աշխատակիցների աշխատանքային պայմանները, այդպիսով նաև նպաստելով մեր համաքաղաքացիներին բարձրակարգ ծառայություններ մատուցելու հնարավորությանը: Ու վստահ եմ, որ մեր համատեղ հետևողական աշխատանքի արդյունքում մենք կարճ ժամանակում կունենանք բոլոր առումներով իրապես լավագույն համակարգ: Սիրելի բուժաշխատողներ, կրկին շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ, բոլորիդ քաջառողջություն, բարեկեցություն ու երջանկություն եմ մաղթում:

Նմանատիպ նյութեր