Բուժաշխատողի օրվա կապակցությամբ շնորհավորում եմ մեր բոլոր քաղաքացիական և զինվորական բուժաշխատողներին․ Ռազմիկ Պետրոսյան
«Սիրելի քաղաքացիական և զինվորական բուժաշխատողներ
Ձեր մասնագիտական տոնի՝ Բուժաշխատողի օրվա կապակցությամբ շնորհավում եմ առողջապահության բնագավառում աշխատող բոլոր բժիշկներին, բուժքույրներին, մայրապետներին, նաև նրանց, ովքեր առնչվում են այդ ոլորտի հետ և Հիպոկրատի երդմանը հավատարիմ ծառայում են մարդկանց առողջության վերականգնմանը:
Դուք ձեր ճակատագիրը կապել եք դժվարին, բայց ամենաազնիվ մասնագիտության հետ։
Մարդու կյանքի և առողջության երաշխավորները լինելով հանդերձ, դուք անձնվիրաբար օգնում եք մարդկանց, շատերին պարգևելով երկրորդ կյանքի բերկրանքը։
Ձեր հարուստ մասնագիտական գիտելիքների, նվիրումի և մարդկային լավագույն որակների շնորհիվ դուք արժանի եք հանրության ամենաջերմ խոսքերին և մեծարանքին:
Խորին երախտագիտության խոսքեր եմ հղում ձեզ՝ ձեր ամենօրյա քրտնաջան ու հայրենանվեր գործունեության համար:
Մաղթում եմ բոլորիդ հաջողություններ մասնագիտական դժվարին աշխատանքում և վստահություն ապագայի հանդեպ, եղեք միշտ առողջ, վայելեք ընտանեկան բարեկեցություն: Թող աշխարհում թևածի խաղաղությունը և այգաբացերը լինեն միշտ պայծառ ու արևոտ:
Շնորհավոր ձեր տոնը, մեր հույս ու ապավեն բուժաշխատողներ»: