Յուրա Մովսիսյան. Բոլորը կհամոզվեն, որ ռուսները հրաշալի մարդիկ են
«Ռեալ Սոլթ Լեյքի» հարձակվող Յուրա Մովսիսյանը անդրադարձել է 2018-ին Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնությանը:
«Կարող եմ երաշխավորել, որ Ռուսաստանում ամենաանվտանգ աշխարհի առաջնությունն է լինելու: Ռուսներրը շատ բարեհամբույր մարդիկ են, նրանք անվտանգությունը ապահովելու համար ամեն ինչ կանեն:
Ինչ վերաբերում է ռասիզմին, ապա փողոցով գնալիս ամեն ինչ կարող է պատահել: Դա փաստ է: Սակայն արդարացի չէ ասել, թե այստեղ ռասիստները շատ են: Ռասիզմը ամենուրեք է, դա համաշխարհային մշակույթի մասն է:
Իհարկե, այն նաև Ռուսաստանում կա, շատ կա, ես դրա հետ բախվել եմ: Սակայն այդպես է նաև այլ տեղերում: Անհամբերությամբ եմ սպասում աշխարհի առաջնությանը, որպեսզի մարդիկ տեսնեն ռուսների գեղեցկությունն ու բարեհոգությունը», ասել է Մովսիսյանը: