8530 դիտում
20:59 17-06-2017
Հռոմի պապը և Անգելա Մերկելը հոգեպարար հանդիպում են ունեցել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը իր գրադարանում չորրորդ անգամ ընդունել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին: Այս մասին հայտնում է [url=https://www.eurointegration.com.ua/rus/news/2017/06/17/7067332/]eurointegration.com[/url]-ը:
Սրտաբաց զրույցում քննարկվել են Սուրբ Աթոռի և Գերմանիայի բարի հարաբերություններն ու արդյունավետ համագործակցությունը: Առաջնորդները քննարկել են Փարիզյան համաձայնագրերի իրագործումը, աֆրիկյան մայրցամաքին Եվրամիության մեծ աջակցության անհրաժեշտությունը, ինչպես նաև կլիմայական փոփոխությունները: Բացի այդ, Հռոմի կաթոլիկ եկեղեցու սրբազան քահանայապետը և կանցլերը քննարկել են Համբուրգում հուլիսի 7-8-ը անցկացվելիք Մեծ քսանյակի գագաթնաժողովը:
Պապն ու կանցլերը հաստատել են, որ հատուկ ուշադրություն պետք է դարձնել աղքատության և սովի դեմ պայքարում միջազգային հանրության պատասխանատվության անհրաժեշտությանը, միջազգային ահաբեկչության սպառնալիքներին և կլիմայական փոփոխությունների հարցերին: Զրույցի ընթացքում բարձր են գնահատել այսօր վախճանված Հելմութ Քոլի վաստակը Գերմանիաների միավորման և միասնական Եվրոպայի ձևավորման հարցերում:
Մերկելը հանդիպման ժամանակ հայտարարել է, որ պետք չէ նոր պատեր կանգնեցնել, պետք է խորտակել եղած պատերը: Հանդիպման մասին տարածված հաղորդագրությունում հանդիպումը որակվել է «հոգեպարար»:
[img]http://shamshyan.com/ups/images/0913298001497717986760899.jpg[/img]
Հանդիպման ավարտին Մերկելը Ֆրանցիսկոս պապին արգենտինական քաղցրավենիքի ընտրանի և դասական երաժշտության ձայնասկավառակների հավաքածու է նվիրել: Հռոմի պապն, իր հերթին, Գերմանիայի կանցլերին փոքրիկ բրոնզե արձանիկ է հանձնել` խաղաղության խորհրդանիշ ձիթենու ճյուղով:
Նմանատիպ նյութեր
1042 դիտում
18:17 09-05-2015
Անգելա Մերկելը Բեռլինում հանդիպում կունենա Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ
1640 դիտում
19:34 02-02-2016
Անգելա Մերկելը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Այս բաժնից
1165 դիտում
14:47 02-02-2025
Ադրբեջանը Իրանի հետ քննարկել է 3+3 ձևաչափով համագործակցությունը
1525 դիտում
13:56 02-02-2025
Պուտինը քաղաքական մանրուք է անվանել եվրոպական էլիտաներին
1069 դիտում
13:44 02-02-2025
Թուրքիայի ջրային տարածքում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել