Թրամփի փաստաբանների թիմը համալրվել է նորով, վերջինս ժամանակին պաշտպանել է Մաքքեյնի շահերը
ԱՄՆ-ի նախագահ դոնալդ Թրամփը իր փաստաբանների թիմ է հրավիրել Ջոն Դաուդին, ով ժամանակին պաշտպանում էր սենատոր Ջոն Մաքքեյնի շահերը Ռուսաստանի հետ կապերի գործի հետաքննության շրջանակներում, հաղորդել է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրին։
Ինչպես նշել է CNN-ը, Դաուդը Վաշինգտոնի հանրահայտ փաստաբանն է։ Նրան 1990 թվականին հաջողվել է ապացուցել, որ սենատոր Մաքքեյնը արդար է և ազատել է կոռուպցիոն մեղադրանքներից։
Նշենք, մայիսի վերջին Սպիտակ Տունը հայտնեց, որ ԱՄՆ ընտրություններին միջամտելու և Մոսկվայի հետ Թրամփի կապերի գործերով ընթացող հետաքննությանը հարցերին պատասխանելու է նախագահի փաստաբան Մարկ Կասովիչը։ Ըստ Politico-ի՝ Թրամփի փաստաբանների թիմում հանդես են գալիս նաև Մարկ Բոուին և Ջեյ Սեքուլոուն, Մարդկ Քոենը, այժմ նաև Ջոն Դաուդը։