Սենատոր Ջոն Մաքքեյնի մահվան կապակցությամբ իջեցվել է Սպիտակ Տան դրոշը
ԱՄՆ նախագահական նստավայրի դրոշը, ի նշան հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնի հիշատակի ու հարգանքի, իջեցվել է։ Այդ մասին թվիթերյան իր էջում հայտնել է Սպիտակ Տան՝ սոցցանցերի հարցերով պատասխանատու Դեն Սքավինո-կրտսերը։
Ավելի վաղ հայտնել ենք, որ սենատորը մահացել է երեկ երեկոյան, Անապոլիս քաղաքի իր տանը։ Մաքքեյնի մոտ ախտորոշվել էր ուղեղի ուռուցք։
Նրա մահվան կապակցությամբ ցավակցական ուղերձներ են հղել ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփը և նախկին նախագահ Բարաք Օբաման։
Ջոն Մաքքեյնի աճյունը հողին կհանձնեն Անապոլիս քաղաքի գերեզմանատանը։ Այդ մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով իր աղբյուրին։