64384 դիտում
09:59 17-06-2017
Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են ВАЗ 21101-ն ու ВАЗ 2121-ը. վերջինը գլխիվայր շրջվել է, դեպքի վայր է ժամանել Երևանի ՃՈ պետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։20-ի սահմաններում Բագրատունյաց 43 շենքի դիմաց բախվել են Երևանի Եղիշե Թադևոսյան նրբանցքի բնակիչ՝ 52-ամյա Արթուր Ղարիբյանի վարած ВАЗ 2121 մակնիշի ՊՆ 0021 Մ համարանիշի և Երևան քաղաքի բնակիչ՝ 22-ամյա Էդուարդ Մկրտչյանի վարած ВАЗ 21101 մակնիշի 35 AR 715 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության ծառայողական ավտոմեքենայով տեղափոխվեց հիվանդանոց։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ Երևանի ՃՈ պետ, ոստիկանության փոխգնդաետ Արման Հակոբյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր են ժամանել նաև մեծ թվով ռազմական ոստիկանության ծառայողներ։
Բախման հետևանքով Նիվան, որը պատկանում է ՀՀ պաշտպանության նախարարությանը, գլխիվայր շրջվել է;
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք,
, որտեղից ժամանել է հետաքննչական խումբը՝ ավագ հետաքննիչ Արամ Կարապետյանի և հետաքննիչ Ռուստամ Ավետիսյանի գլխավորությամբ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածը վարորդներից մեկն է եղել։
Ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։
Այս պահին տեղում աշխատում են Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի աշխատակիցները՝ հրամանատար Թագվոր Թագվորյանի գլխավորությամբ։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 96+
96+