Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. բախվել են ВАЗ 21101-ն ու Saturn Astra-ն. վերջինս գլխիվայր շրջվել է. կա վիրավոր. պատճառը մերկասառույցն է եղել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
                        Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 23-րդ կմ հատվածում բախվել են Էջմիածին քաղաքի բնակիչ, 28-ամյա Հովհաննես Մարուքյանի վարած  Saturn Astra մակնիշի և Արմավիրի մարզի Արագած գյուղի բնակիչ, 23-ամյա Գագիկ Ռաշոյանի վարած ВАЗ 21101 մակնիշի ավտոմեքենաները: 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով  Saturn Astra դուրս է եկել ճանապարհի  երթևեկելի  գոտուց և գլխիվայր շրջվել:
Վթարի հետևանքով վարորդներից Գ. Ռաշոյանը բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղից ժամանել են համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Վահե Մարտիրոսյանը ու հերթապահ մասի վարորդ Ջոն Սիմոնյանը։
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է  ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Նարեկ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
    Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վթարի պատճառը ճանապարհի մերկասառույցն է եղել, քանի որ  տեղի ճանշինականները մատը մատին չեն խփել՝ մերկասառույցը ճանապարհից մաքրելու ուղղությամբ:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի
                                            
                    
                                            
                        
            


