3931 դիտում
14:49 15-06-2017
Արցախում բերքահավաքի անկորուստ կազմակերպման համար ձևավորվել է 18 հրշեջ հենակետ
Ամեն տարի Արցախի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի հրամանով բերքահավաքի ժամանակ, հրդեհային անվտանգության ապահովման, հրդեհների կանխարգելման և դրանց հնարավոր ծագման դեպքում հրդեհաշիջման աշխատանքներն օպերատիվ կազմակերպելու նպատակով ստեղծվում են օպերատիվ խմբեր` հանկարծակի ծագած դեպքերին արձագանքելու նպատակով: Այս մասին «[url=https://artsakhpress.am/arm/news/68098/berqahavaqi-ankorust-kazmakerpman-hamar-dzevavorvel-e-18-hrshej-henaket-aipts-pataskhanatu.html]Արցախպրես[/url]»-ի թղթակցի հետ զրույցում ասել է արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱԻՊԾ) փրկարարական ուժերի վարչություն պետ, գնդապետ Սամվել Հայրումյանը:
«Ծառայության տարածքային ստորաբաժանումներում նույնպես ծառայությունն ընթանում է ուժեղացված ռեժիմով: Հակահրդեհային անվտանգության ապահովման նպատակով խոշոր ցանքատարածությունների մոտ ծավալվել է 18 հրշեջ հենակետ և իրականացվում է շուրջօրյա հերթապահություն մինչև բերքահավաքի ավարտը:
Մարտունիում և Քաշաթաղում ծավալվել է 3-ական, Հադրութում, Մարտակերտում և Ասկերանում 4-ական հենակետեր: Հատուկ կազմակերպչական աշխատանքներ են իրականացվել ծառայության ստորաբաժանումների և օպերատիվ ծառայությունների միջև փոխհամագործակցությունը մեծացնելու համար, որպեսզի ապահովվի բերքահավաքի ժամանակին և անկորուստ կազմակերպումը»,-ասել է Ս. Հայրումյանը:
Նմանատիպ նյութեր
1265 դիտում
16:07 26-05-2020
Արցախի նախագահը խորհրդակցություն է անցկացրել՝ նվիրված բերքահավաքի առաջիկա աշխատանքների անկորուստ կազմակերպմանը
876 դիտում
16:22 05-06-2015
Արցախում քննարկել են բերքահավաքի կազմակերպման և գնային քաղաքականության հարցերը
2853 դիտում
14:36 07-06-2017
Վեդի. «Ջերմանիսի» ջուրը տեղ կհասնի անկորուստ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Այս բաժնից
1360 դիտում
22:36 20-01-2025
Պուտինը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ նախագահի պաշտոնը վերստին ստանձնելու առթիվ
1006 դիտում
21:37 20-01-2025
Դոնալդ Թրամփը պաշտոնապես ստանձնեց ԱՄՆ 47-րդ նախագահի լիազորությունները
1318 դիտում
21:13 20-01-2025
Վաշինգտոնում մեկնարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը