211652_close_icon

Norway Chess սուպերմրցաշար. Արոնյանը անկասելի է. հերթական «զոհը» Կարյակինն էր

views-count9801 դիտում article-date 21:35 14-06-2017
Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացող Norway Chess մրցաշարի 7-րդ տուրում Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը սևերով հաղթեց ռուսաստանցի Սերգեյ Կարյակինին: Սա հայ գրոսմայստերի երրորդ հաղթանակն էր մրցաշարում: Ակնհայտ է, որ Արոնյանը վերջին շրջանում գտնվում է փայլուն մարզավիճակում, ինչի վկայությունն էլ նրա ցուցադրած չեմպիոնական խաղն է: Փոխարենը ծայրահեղ անհաջող է հանդես գալիս Մագնուս Կարլսենը, որը պարտվեց Կրամնիկին և գտնվում է մրցաշարի ետնապահների թվում: Այս հաղթանակից հետո Արոնյանը վաստակեց 5 միավորով և դարձավ մրցաշարի միանձնյա առաջատար:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր