Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում կայացավ Norway Chess-2016 սուպերմրցաշարի [url=https://shamshyan.com/hy/article/2016/04/19/82827/]1-ին տուրը[/url]: Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակներով ոչ-ոքի խաղաց Վեսելին Թոփալովի հետ:
Տուրը բավական արդյունավետ ստացվեց. 5 պարտիաներից միայն երկուսում գրանցվեց ոչ-ոքի:
[b]Norway Chess 2016, 1-ին տուր[/b]
Լևոն Արոնյան (Հայաստան) - Վեսելին Թոփալով (Բուլղարիա)՝ 0.5:0.5
Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) - Պենտալա Հարիկրիշնա (Հնդկաստան)՝ 1:0
Վլադիմիրր Կրամնիկ (Ռուսաստան) - Նիլս Գրանդելիուս (Շվեդիա)՝ 1:0
Անիշ Գիրի (Հոլանդիա) - Պավել էլյանով (Ուկրաինա)՝ 1:0
Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա) - Լի Չաո (Չինաստան)՝ 0.5:0.5
2-րդ տուրում Արոնյանը սևերով կխաղա շվեդ Նիլս Գրանդելիուսի հետ: