Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացող Norway Chess 2016 սուպերմրցաշարի 7-րդ տուրում Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը վերջապես կանգնեցրեց իր ոչ-ոքիների շարքը և հաղթանակ տարավ:
Արոնյանը իր առաջին հաղթանակը տարավ ուկրաինացի Պավել Էլյանովի նկատմամբ: Պարտիան ավարտվեց 44-րդ քայլին: Բավական հավասար ընթացող պարտիայում ամեն ինչ վճռեց ցայտնոտը, որի ժամանակ ուկրաինացին մի քանի կոպիտ սխալ թույլ տվեց և պարտված դիրք ստացավ: