Արիանա Գրանդեն կդառնա Մանչեսթրի պատվավոր քաղաքացի. Billboard
Երգչուհի Արիանա Գրանդեին կշնորհվի Մանչեսթրի պատվավոր քաղաքացու կոչում։ Այդ մասին գրում է Billboard։
Մանչեսթրի քաղաքային խորհուրդն առաջարկել է քաղաքում ներդրած ավանդի համար պատվավոր կոչում շնորհելու համակարգ կիրառել և հանրահայտ երգչուհին կարող է դառնալ առաջինը այդ տիտղոսը կրողը։
Խորհրդի անդամները ահաբեկչությունից հետո Գրանդեի կողմից բարեգործական համերգի կազմակերպումը բարձր են գնահատել։ Համերգից հավաքվել էր գրեթե 3 մլն ֆունտ ստեռլինգ, ինչը երգչուհին նվիրել էր ահաբեկչությունից տուժածներին ու զոհվածների ընտանիքներին՝ որպես օգնություն։
Առաջարկը խորհուրդը քննարկելու է հուլիսի 12-ին կանալիք նիստում։