Հունիսի 4-ին Արիանա Գրանդեն նոր համերգ կտա Մանչեսթրում. տոմսերը վաճառվել են 6 րոպեում
Երգչուհի Արիանա Գրանդեն հունիսի 4-ին բարեգործական համերգով հանդես կգա Մեծ Բրիտանիայի Մանչեսթր քաղաքում։
Ինչպես հաղորդում է Telegraph-ը, տոմսերը վաճառվել են ընդամենը 6 րոպեում։ Վաճառքը մեկնարկել է տեղի ժամանակով ժամը 10։00-ին, իսկ 6 րոպե անց այլևս տոմս չի մնացել։
Ի դեպ, Մանչսեթրում օրեր առաջ Արիանա Գրանդեի մենահամերգին ներկա գտնված մարդկանց անվճար տոմսեր կտրվեն կայանալիք համերգի համար։
Սպասվում է, որ համերգից ստացվելիք եկամուտը կկազմի 2 մլն եվրո։ Հասույթը հատկացվելու է ահաբեկչության զոհերի ընտանիքներին ու տուժածներին։
Համերգին ներկա կգտնվեն նաև Ջասթին Բիբերը, Քեթի Փերրին, Մայլի Սայրուսը, Ֆարելլ Ուիլյամսը, Աշերը, Coldplay-ը, Take That-ը։