211652_close_icon
views-count22941 դիտում article-date 09:47 11-06-2017

Արթուր Պետրոսյան. Այսօրվա խաղի մասին կարելի է ասել, որ տղամարդիկ երիտասարդների դեմ էին խաղում

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը 2018թ, աշխարհի առաջնության խմբային փուլում Չերնոգորիայի հետ [url=https://shamshyan.com/hy/article/2017/06/11/1069561/]խաղից[/url] (4:1) հետո անդրադարձել է հանդիպմանը: - Առաջինը, շնարհավորում եմ Չեռնոգորիայի հավաքականին արժանի հաղթանակի կապակցությամբ։ [b]- Չկարողացաք վնասազերծել Ստևան Յովետիչին, չնայած որ երեկ ասում էիք, որ փորձելու եք չեզոքացնել իրեն։ [/b] - Իրոք, այն ինչ պլանավորել էինք, չկարողացանք կատարել։ Իսկ Յովետիչն էլ ապացուցեց, որ բարձրակարգ ֆուտբոլիստ է։ Պլանավորելը մեկ բան է, կատարելը` ուրիշ։ [b]- Ի՞նչն էր այսօրվա և վերջին երեք խաղերի տարբերությունը [/b] - Որ ասեմ, որ ցանկություն չկար, դա այդպես չէ։ Զիջեցինք պայքարում, որն որոշիչ էր այսօր։ Առաջին գոլից հետո մենք ունեինք գոլ խփելու հնարավորություններ և չօգտագործեցինք, իսկ երկրորդ գոլից հետո, Չեռնոգորիան լիովին վերահսկում էր խաղը և ինչ-որ նախատեսել էինք չկարողացանք իրականացնել։ [b]- Դուք ասել էիք, որ եկել եք այստեղ երեք միավորի համար։ Այժմ Դուք չեք կարծում, որ երևանյան հանդիպումը պատահականություն էր: [/b] - Իհարկե պատահականություն չէր։ Երկրորդ խաղակեսում մենք արժանի խաղ ցուցադրեցինք։ Դա ցանկություն էր, աշխատանք էր և այստեղ պատահականություն չեմ տեսնում։ Ես միշտ ասել եմ, որ մենք ճանապարհի սկզբին ենք և պետք է շատ շատ աշխատենք, որպեսզի կարողանանք պինդ բարձրակարգ թիմ դառնանք։ Ես իրատես և լավատես եմ, և այս խաղից հետո ոչինչ չի փոխվելու։ Ես երբեք չեմ ասել, որ մենք մասնակցելու ենք աշխարհի առաջնությանը, քանի որ լավ գիտեմ թե մենք ով ենք, որտեղից ենք եկել և ինչ է մեզ սպասում։ Այս պարտությունը չի շեղի մեզ մեր ճանապարհից։ Իսկ այդ ճանապարհին լինելու են և հաղթանակներ և պարտություններ, և եթե պարտությունից հետո կորցնենք մեր լավատեսությունը, ոչ մի բանի չենք հասնի։ - Ելնելով այն ֆուտբոլիստներից, որոնց ունենք մեր տրամադրության տակ, մենք ընտրել էինք համապատասխան մարտավարությունը։ Այսօրվա խաղի մասին կարելի է ասել, որ տղամարդիկ երիտասարդների դեմ էին խաղում։

Նմանատիպ նյութեր