Ռուս ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել Լոնդոնի «Արսենալ»
Լոնդոնի «Արսենալն» ու Մոսկվայի ԲԿՄԱ-ն բանակցություններ են վարում ռուսական թիմի կիսապաշտպան Ալեքսանդր Գոլովինի տեղափոխության շուրջ: Ինչպես հայտնում է ռուսական լրատվամիջոցները, բանակցությունները եզրափակիչ փուլում են:
Տրանսֆերի արժեքը կարող է կազմել 10 մլն ֆունտ: ԲԿՄԱ-ն ցանկանում է խաղացողին մեկ տարի վարձավճարով իր մոտ պահել, սակայն բացառված չէ, որ Գոլովինը վարձավճարով խաղա «Հալ Սիթիում», որի գլխավոր մարզիչ է նշանակվել ԲԿՄԱ-ի նախկին գլխավոր մարզիչ Լեոնիդ Սլուցկին:
Նախորդ մրցաշրջանում Գոլովինի Ռուսաստանի առաջնության 30 խաղում դարձել է 3 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:


